Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Փաստաթղթավորման պահանջը հետաձգվել է մինչև հուլիսի 1-ը

Փաստաթղթավորման պահանջը հետաձգվել է մինչև հուլիսի 1-ը
01.02.2015 | 13:39

Կառավարության արտահերթ խորհրդակցության ընթացքում վարչապետը հայտնել է, որ նախագահականում հրավիրված խորհրդակցության ժամանակ որոշվել է հետաձգել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողությունը մինչև հուլիսի 1-ը։ «Միաժամանակ քննարկումների արդյունքում որոշվեց այդ ընթացքում մշակել այնպիսի օրենսդրական կարգավորումներ, որոնք մինչև 58 միլիոն 350 հազար դրամի տարեկան շրջանառություն ունեցող տնտեսավարողների համար կստեղծեն առավել բարենպաստ պայմաններ»՝ ասել է Հովիկ Աբրահամյանը։
Արտահերթ նիստում գործադիրը քննարկել և հավանություն է տվել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Նախագծով առաջարկվում է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողության ժամկետը, որը սահմանված էր մինչև փետրվարի 1-ը, հետաձգել մինչև հուլիսի 1-ը: Նախագիծը ճանաչվել է անհետաձգելի և ներկայացվել ԱԺ:

Դիտվել է՝ 1113

Մեկնաբանություններ